Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պաշտպանին իր վստահորդի հետ հանդիպելուն խոչընդոտելու մասին հայտնել եմ ՄԻՊ թեժ գծին․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Այս մարդկանց ձեռագիրը չի փոխվում: Նորից կանգնած եմ քրեական ոստիկանության դիմաց եւ նորից ներս չեն հրավիրում: Շուրջ 20 րոպե արդեն սպասում եմ: Պաշտպանին իր վստահորդի հետ հանդիպելուն խոչընդոտելու մասին հայտնել եմ ՄԻՊ թեժ գծին»:
Րոպեներ առաջ էլ Բաբայանը լուսանկար է հրապարկել՝ գրելով․ «Խնդրեմ, տեսեք Նիկոլի ու նրա կուսակից նոր ոստիկանապետի ֆանտազիան: Ոստիկանությունը դարձրել են հանցավոր կազմակերպություն»։
Ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:
